Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Ի՞նչ է կատարվում Մոսկվայի ու Թեհրանի հարաբերություններում

Ի՞նչ է կատարվում Մոսկվայի ու Թեհրանի հարաբերություններում
07.09.2024 | 14:06

Մինչ Հայաստանում ակտիվ քննարկվում է Ռուսաստանի և Իրանի հակասությունների թեման՝ պայմանավորված «միջանցքային» թեմատիկայով, CNN-ը հայտնում է, որ Թեհրանը Մոսկվային է փոխանցել բալիստիկ հրթիռներ՝ աջակցելով վերջինիս ՈՒկրաինայի դեմ պատերազմում:

Հոկտեմբերին էլ ենթադրվում է, որ Ռուսաստանն ու ԻԻՀ-ն կնքելու են ռազմավարական համագործակցության պայմանագիր:

Այս ամենը չի խոսում Մոսկվայի ու Թեհրանի հարաբերություններում առկա լուրջ ճգնաժամի մասին, ըստ ամենայնի նրանց «միջանցքային պատերազմը» քողածածկույթ է, որի տակ ավելի խորքային գործընթացներ են:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ